Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Արմեն Ասատրյան․ Ձրիակերը՝ պետական մակարդակով

Արմեն Ասատրյան․ Ձրիակերը՝ պետական մակարդակով
03.07.2020 | 14:41

Աշխատանքը չի խայտառակում մարդուն, դժբախտաբար պատահում են աշխատանքը խայտառակող մարդիկ։ Այդպիսի մարդու (մարդը վերապահումով) բացառիկ էքսպոնատ է վահե գրիգորյանը։ Լավ, բոլորս գիտենք, որ ԼՏՊ-ի փաստաբանը (адвокат дьявола) շուրջ մեկ տարի է, ինչ բացահայտ կերպով լափում է պետական բյուջեն։ Եկեք հասկանանք, ո՞ր մի բարոյականության նորմի մեջ է տեղավորվում մարդու՝ ձրիակեր լինելու հանգամանքը։ Ի՞նչպես է ստացվում, որ այն ձրիակերները, որոնք լափում են պետական մակարդակով, ինչպես հարկն է չեն դատապարտվում։ Ես ապշում եմ այն մասսաների տկարամտության վրա, ովքեր նույնիսկ օրվա հացի 200 դրամն են խնդիր համարում, բայց ծափահարում են այն ամենին, ինչը նիկոլ փաշինյանը համարում է օրինաչափ։ Առաջին հայացքից միայն զայրույթ է առաջանում, բայց երբ սկսում եմ ավելի խորը հասկանալ խնդիրը՝ հանդիպում եմ մարդկային տգիտության բացահայտ դրսևորման։ Լավ, մարդը, ով աղքատ է, հացի խնդիր է լուծում, ինչպես է կարողանում լուռ մնալ։ Ինչպես է կարողանում գլուխը թաղել ավազի մեջ ու չնկատել, որ թքում են իր վրա։ Ամեն օր ու ամեն ժամ հայ կարիքավորի վրա թքում են, թքում են բացահայտ, իսկ հայ կարիքավորը շարունակում է հոգին ծախել՝ հանուն օրվա մի կտոր հացի։ Ո՞ւր է կորել հայի հպարտությունը, հայի արժանապատվությունը։ Երիտասարդ մեկը, ով ամեն տեղ ու ամենուր գլուխ է գովում, որ իրենից ոչ մեկ ոչինչ չի կարող խլել՝ լուռ է մնում, երբ իրենից խլվում է տասնյակ հազարավոր դոլարներ։ Միթե այս երկու տարվա ընթացքում նմանատիպ մասսաների տգիտությունն ու հոգով չքավորությունը հասել է այնպիսի մակարդակի, որ նա կարող է լսել կուլ տալ այս ամենը, որ կարող է կուլ տալ միլիոնավոր դոլարների պարգևավճարները։ Ո՞ւր են հասցրել հայ մարդուն՝ ես շարունակում եմ ապշել ու ապշել։ Հայ մարդը այսօր կարող է տեսնել սեփական աչքերով մանկապիղծ կոնվենցիա և լուռ մնալ, տեսնել ստամբուլյան կոնվենցիա ու լուռ մնալ, տեսնել բացահայտ ծաղր իր նկատմամբ ու լուռ մնալ, տեսնել պղծություն ու լուռ մնալ։ Սա՞ է հայ մարդու բարոյական արժեքը՝ միանշանակ ոչ, սա դեբիլների ապստամբության անհատի արժեքն է։ Մենք կթքենք քո վրա, իսկ դու կասես անձրև է գալիս, մենք ձրիակերի նման միլիոնների աշխատավարձ կստանանք, իսկ դու կասես՝ դե նորմալա, բա չստանա՞, մենք մեր մեջ միլիարդներ մաս-մաս կանենք, իսկ քեզ 3000 դրամ կշպրտենք և դու կսսկվես,-սրանք այդ արժեքի պատվիրաններն են։ Մենք կպղծենք երկրի բարոյական նկարագիրը, իսկ դու կպարես սատանայակ ծեսի նվագի տակ,-սա է պողոսի հոգեվիճակը։

Եվ քանի կան այսպիսի մասսաներ, վահե գրիգորյան-ձրիակերները հա էլ լինելու են, հա էլ լափելու են, հա էլ թքելու են թե՛ երկրի, թե՛ երկրի արդարադատության, թե մարդ-քաղաքցու վրա։ Մարդիկ բացահայտ տեսնում են, որ իրենց կան սիրողներ։ Եվ եթե կան նույնիսկ 10 հոգի, ովքեր շարունակում են սիրել նրանց, դա ամբողջովին հերիք է, որ նրանք այդ 10 հոգու անունը դնեն ժողովուրդ ու շարունակեն լափել, անունը դնելով՝ ժողովուրդն այդպես է ուզում։
#ՎահեՁրիակեր

Image may contain: 1 person, beard
Դիտվել է՝ 2808

Մեկնաբանություններ

423201">«Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է՝ ծարավ մեր վերջին արյունին»
«Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է՝ ծարավ մեր վերջին արյունին»

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո